2025 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում «ԹԱԹՅՈՍԱ»-ն իրականացրեց ինտենսիվ 2-ամսյա ծրագիր՝ Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) նախաձեռնությամբ՝ ուղղված Հայաստանի Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում գործող 13 բիզնեսների գնահատմանը, զարգացմանը և վերագործարկմանը։
Ծրագրի ընթացքում իրականացվեցին հետևյալ առանցքային ուղղությունները՝
Բիզնեսի գնահատում (Business Assessment)՝ մանրամասն վերլուծվեց յուրաքանչյուր բիզնեսի ներկայիս վիճակը, մարտահրավերները և ներուժը։
Բիզնեսի զարգացում (Business Development)՝ ձևակերպվեցին հստակ զարգացման պլաններ, առաջարկվեցին նոր ծառայություններ և եկամտի աղբյուրներ։
Վերապատրաստում (Training)՝ տեղում և առցանց վերապատրաստումներ՝ կառավարման, ծառայությունների բարելավման և հաճախորդների սպասարկման ուղղություններով։
Գործառնական գնահատում (Operational Assessment)՝ վերլուծվեցին բիզնեսների օպերացիոն պրոցեսները՝ ի հայտ բերելով օպտիմալացման հնարավորությունները։
Բիզնեսի արդյունավետության չափում (KPIs Calculation)՝ սահմանվեցին հիմնական ցուցանիշներ՝ օգնելու սեփականատերերին հետևել առաջընթացին և կատարել օբյեկտիվ վերլուծություն։
Ֆինանսական կառավարում (Financial Management)՝ իրականացվեց ֆինանսական համակարգերի վերանայում և եկամուտ-ծախս հոսքերի կարգավորում։
OTA պլատֆորմների օպտիմալացում և ստեղծում (OTA Optimization & Creation)՝ բիզնեսները գրանցվեցին առցանց վաճառքի հարթակներում (Booking.com, Airbnb, TripAdvisor և այլն), կազմվեցին պրոֆեսիոնալ ներկայացումներ՝ վաճառքների խթանման նպատակով։
Եկամտի աղբյուրների բազմազանեցում (Increasing Income Sources)՝ բիզնեսների հետ մշակվեցին նոր ծառայություններ և փաթեթներ՝ ուղղված այցելությունների ավելացմանը։
Այս ծրագիրը ոչ միայն աջակցեց արդեն գործող բիզնեսների վերականգնմանը և արդյունավետության բարձրացմանը, այլ նաև նպաստեց մարզային տուրիզմի և համայնքների կայուն զարգացմանը։
«ԹԱԹՅՈՍԱ»-ն հպարտ է՝ հանդես գալով որպես գործընկեր ու գործնական ուղեկից այս գործընթացում՝ վերակենդանացնելով հյուրընկալության ոլորտը մարզերում։