TATIOSA Academy-ն կազմակերպում է խմբակային վերապատրաստման և որակավորման ծրագրեր` ինչպես անհատների, այնպես էլ հյուրանոցային անձնակազմի համար։
TATIOSA Academy-ի անհատական վերապատրաստման ծրագրերը նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, բարձրացնել մասնագիտական որակավորումը և ընդունել ավելի արդյունավետ որոշումներ հյուրանոցային բիզնեսում։
TATIOSA Academy-ի առաջատար ծառայությունը՝ ամբողջական բիզնես գնահատում, միտված է հյուրանոցների իրական ներուժի բացահայտմանը և մաքսիմալ շահութաբերության ապահովմանը։
Մենք տրամադրում ենք պրոֆեսիոնալ գնահատում, վերլուծություն և ռազմավարական խորհրդատվություն՝ համագործակցելով ոլորտում առաջատար մասնագետների հետ, հիմնվելով ոլորտում տարիների փորձի վրա։ Մեր մեթոդաբանությունը հիմնված է տվյալների վերլուծության, միջազգային չափանիշների և տեղական շուկայի խորքային իմացության վրա։
Եթե դուք պատրաստվում եք բացել նոր հյուրանոց կամ հյուրատուն, TATIOSA Academy-ն առաջարկում է լիարժեք խորհրդատվություն և պրակտիկ աջակցություն՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև առաջին հյուրի ընդունումը։
Մեր թիմը աշխատում է «բացմանից առաջ մինչև առաջին ամրագրումը» մոդելով՝ ապահովելով, որ ձեր հյուրանոցը գործի դրվի ճիշտ հիմքի վրա՝ շուկայում մրցունակ լինելու համար։
TATIOSA Academy-ն առաջարկում է բացառիկ ծառայություն՝ «Գաղտնի Հյուր», ըստ որի մասնագետը ներկայանում է որպես սովորական հյուր և իրականացնում է ամբողջական աննկատ դիտարկում՝ ձեր հյուրանոցի ամենօրյա աշխատանքի, սպասարկման և ծառայությունների վերաբերյալ։
Այս ծառայությունը նախատեսված է ինչպես գործող, այնպես էլ նորաբաց հյուրանոցների համար՝ պարզելու իրական խնդիրները, բացահայտելու թաքնված թերությունները և ներկայացնելու բարելավման կոնկրետ առաջարկներ։