TATIOSA Academy-ի առաջատար ծառայությունը՝ ամբողջական բիզնես գնահատում, միտված է հյուրանոցների իրական ներուժի բացահայտմանը և մաքսիմալ շահութաբերության ապահովմանը։
Մենք տրամադրում ենք պրոֆեսիոնալ գնահատում, վերլուծություն և ռազմավարական խորհրդատվություն՝ համագործակցելով ոլորտում առաջատար մասնագետների հետ, հիմնվելով ոլորտում տարիների փորձի վրա։ Մեր մեթոդաբանությունը հիմնված է տվյալների վերլուծության, միջազգային չափանիշների և տեղական շուկայի խորքային իմացության վրա։
Ծառայության հիմնական բաղադրիչներն են․
🔍 OTA Գնահատում և Վերլուծություն
Հյուրանոցի առկայությունը և արդյունավետությունը միջազգային օնլայն հարթակներում (Booking.com, Expedia, Airbnb և այլն)
Առաջխաղացման արշավների կառավարում և գնահատում
Արժեքի քաղաքականության (pricing) ուսումնասիրում, վերլուծություն և օպտիմալացում
Մրցակցային վերլուծություն (competitive set), տեսանելիության մակարդակ, և վաճառքի դիրքավորումը շուկայում
Պլատֆորմների միջև բաշխման ռազմավարություն՝ ավելացնելու համար ընդհանուր վաճառքը և նվազեցնելու ուղղակի կախվածությունը
📈 Վաճառքի Վերլուծություն և Ռազմավարություն
Բոլոր վաճառքի աղբյուրների (OTA, SMM, ուղղակի վաճառք, գործընկերային կապեր, զբոսաշրջային գործակալություններ) գնահատում
Սոցիալական մեդիայի վաճառքի ներուժի գնահատում և ռազմավարական պլանավորում
Արգելակող գործոնների բացահայտում և ուղղակի վաճառքի խթանման մեթոդների մշակում
Մեկ տարվա վաճառքի ռազմավարության մշակում՝ ըստ շուկայի դինամիկայի և սեզոնայնության
💰 Ֆինանսական Ուսումնասիրություն
Եկամուտների և ծախսերի կառուցվածքի վերլուծություն
Օպտիմալացման հնարավորությունների բացահայտում՝ ըստ շահութաբերության ցուցանիշների
Մոդելավորում և կանխատեսում՝ հիմք ստեղծելով կայուն ֆինանսական կառավարման համար
⚙️ Կազմակերպչական Ուսումնասիրություն (Operations)
Աշխատանքային հոսքերի արդյունավետության գնահատում՝ ռեսուրսների բաշխումից մինչև հյուրի սպասարկման մակարդակ
Կադրային կառուցվածքի, բիզնես գործընթացների և ներքին վերահսկողության մեխանիզմների ուսումնասիրություն
Արտաքին և ներքին ծառայությունների որակի մոնիթորինգ՝ հիմնվելով հյուրերի արձագանքների, դիտարկումների և հաճախորդների փորձի վրա
📊 KPI Հաշվարկ և Վերլուծություն
Տարեկան ընդհանուր ցուցիչների հաշվարկ՝ ADR, RevPAR, Occupancy, GOP և այլն
Համեմատություն շուկայի միջինների և մրցակիցների հետ
Վերլուծության հիման վրա ցուցիչների բարելավման և բիզնեսի ընդհանուր շահութաբերության բարձրացման ռազմավարություն
Ակնկալվող արդյունքները՝
Իրական և չափելի պատկեր հյուրանոցի գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ
Փաստարկված և քայլ առ քայլ բարելավման ռազմավարություն
OTA-ների, վաճառքի և ֆինանսական արդյունավետության էական աճ
Գործընթացների օպտիմալացում և հյուրերի գոհունակության բարձրացում
Ընդհանուր շահութաբերության աճ և շուկայում մրցակցային դիրքի ամրապնդում
Այս ծառայությունը հատկապես արժեքավոր է այն բիզնեսների համար, որոնք՝
Ունեն կայուն հոսք, սակայն չեն կարողանում բարձրացնել շահույթը
Ուզում են ստանալ թափանցիկ, պրոֆեսիոնալ գնահատում իրենց թիմի աշխատանքից
Նախապատրաստվում են մեծացնել իրենց թիմը, ընդլայնվել կամ գրավել նոր շուկաներ