Առաջին օրը՝ B2C (Business to Customer)
Օրվա 1-ին կեսին ծրագրի հիմնական մասնակիցները կծանոթանան B2C վաճառքի հիմնական սկզբունքներին, գործիքներին և ժամանակակից մեթոդաբանությանը, որոնք ուղղված են զբոսաշրջիկների ներգրավմանը և ուղիղ վաճառքների ավելացմանը։
Օրվա 2-րդ կեսին կանցկացվի գործնական դասընթաց, որի ընթացքում տարածաշրջանի հյուրատների և հյուրանոցների ներկայացուցիչները նույնպես կմիանան ծրագրին։ Մասնակիցները, մեր մասնագետների ուղեկցությամբ և վերահսկողությամբ, կաշխատեն իրական բիզնեսների հետ՝ յուրաքանչյուրն ընտրելով մեկ հյուրատուն կամ հյուրանոց։
Այս գործնական աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա իրական բիզնեսի համար մշակել B2C վաճառքի գործնական ռազմավարություն՝ կիրառելով նույն օրը ստացած տեսական գիտելիքները։
Երկրորդ օրը՝ B2B (Business to Business)
Օրվա 1-ին կեսին մասնակիցները կծանոթանան B2B վաճառքի կառուցվածքին, համագործակցության մոդելներին, ինչպես նաև տուր օպերատորների, գործակալությունների և կորպորատիվ գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի մեխանիզմներին։
Օրվա 2-րդ կեսին կրկին կմիանան տարածաշրջանի հյուրատների և հյուրանոցների ներկայացուցիչները, և գործնական աշխատանքի շրջանակում մասնակիցները մեր մասնագետների աջակցությամբ կաշխատեն իրական բիզնեսների հետ՝ մշակելով B2B համագործակցության ռազմավարություններ և վաճառքի ուղիներ։
Այս փուլում յուրաքանչյուր մասնակից ձեռք կբերի գործնական փորձ՝ իրական հյուրատների և հյուրանոցների համար մշակելով գործընկերային վաճառքի մոտեցումներ և համագործակցության հնարավորություններ։
Երրորդ օրը՝ Մարզային B2B համագործակցություն և փաթեթների ստեղծում
Օրվա 1-ին կեսին մասնակիցները կծանոթանան այն գործիքակազմին, որը հնարավորություն է տալիս մարզի մակարդակով ներկայացնել զբոսաշրջային ծառայությունները տեղական և միջազգային գործընկերներին։
Օրվա երկրորդ կեսին գործնական աշխատանքին կմիանան նաև տարածաշրջանի Tourism Information Center-ների և Destination Management Office-ների (DMO) ներկայացուցիչները։
Մասնակիցները, հյուրատների և հյուրանոցների ներկայացուցիչները, ինչպես նաև ինֆո կենտրոններն ու ՏԶԿ կառույցները միասին կաշխատեն՝ ստեղծելով մարզային զբոսաշրջային փաթեթներ և նոր B2B համագործակցության հնարավորություններ, որոնք ուղղված կլինեն մարզում զբոսաշրջային հոսքերի և վաճառքների ավելացմանը։
Չորրորդ օրը՝ Ամփոփում և արդյունքների ներկայացում
Ծրագրի վերջին օրը կկազմակերպվի արդյունքների ներկայացում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն ծրագրի երեք օրերի ընթացքում իրականացված աշխատանքները՝ ստեղծված ռազմավարությունները, համագործակցությունները և մշակված զբոսաշրջային փաթեթները։
Միջոցառմանը կհրավիրվեն նաև տարածաշրջանի այլ հյուրատներ, հյուրանոցներ և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ՝ որպես հյուրեր։ Սա հնարավորություն կտա ներկայացնել ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու արդյունքները, խթանել նոր համագործակցությունների ձևավորումը և խրախուսել բիզնեսներին ներգրավել ծրագրի մասնակիցներին իրենց գործունեության մեջ կամ միանալ ստեղծված համագործակցության ցանցին։