TATIOSA Academy-ն կազմակերպում է խմբակային վերապատրաստման և որակավորման ծրագրեր՝ ինչպես անհատների, այնպես էլ հյուրանոցային անձնակազմի համար։
Յուրաքանչյուր ծրագրի հիմքում դրվում է մասնակիցների կարիքների և սպասելիքների վերլուծությունը՝ ապահովելով առավել արդի, գործնական և նպատակաուղղված ուսուցում։
Հյուրանոցների համար ծրագրերը կարող են կազմվել երկու եղանակով.
Հյուրանոցը ներկայացնում է իր կարիքներն ու առաջնահերթությունները, և այդ հիմքի վրա կազմվում է ծրագիրը։
Կամ էլ TATIOSA-ի մասնագետներն իրականացնում են նախնական ուսումնասիրություն (needs assessment), որի արդյունքներով կազմվում է ծրագրի բովանդակությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել անձնակազմի որակավորումը և հյուրանոցային ծառայությունների մատուցման ընդհանուր մակարդակը։
Միևնույն ժամանակ, TATIOSA Academy-ն պարբերաբար կազմակերպում է բաց խմբակային վերապատրաստումներ, որոնց թեմաները նախապես հրապարակվում են, և անհատները կարող են գրանցվել մասնակցելու համար։
Ակնկալվող արդյունքները․
Մասնակիցների հմտությունների և գիտելիքների աճ
Աշխատանքային պրոցեսների արդյունավետության բարձրացում
Հյուրերի գոհունակության և վերադարձելիության աճ
Աշխատակիցների մոտիվացիայի և պրոֆեսիոնալ զարգացման խթանում