TATIOSA Academy-ի անհատական վերապատրաստման ծրագրերը նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, բարձրացնել մասնագիտական որակավորումը և ընդունել ավելի արդյունավետ որոշումներ հյուրանոցային բիզնեսում։
Մենք հավատում ենք, որ արդյունավետ կրթությունը սկսվում է անհատի կարիքների բացահայտումից։ Դրանից ելնելով էլ մեր անհատական ծրագրերը կազմվում են մաքսիմալ ճկունությամբ՝ ըստ մասնակիցների մասնագիտական ուղու, նպատակների և ներկա փորձառության։
Ում համար է այս ծրագիրը
👤 Հյուրանոցային ոլորտի աշխատակիցների համար
Ովքեր ցանկանում են առաջխաղացում իրենց աշխատավայրում
Ովքեր ցանկանում են ստանալ նոր գործիքներ՝ իրենց ոլորտում առավել մրցունակ դառնալու համար
Աշխատակիցների համար, ովքեր ցանկանում են փոխել կամ ամրապնդել իրենց մասնագիտացումը ոլորտում (օրինակ՝ անցում Front Desk-ից Sales, կամ Operations-ից Management)
🏨 Հյուրանոցների և հյուրատների սեփականատերերի համար
Ովքեր չունեն կառավարման փորձ և ցանկանում են բիզնեսը կառավարել ավելի արդյունավետ
Ովքեր ցանկանում են սովորել ինչպես վերահսկել եկամուտները, ծախսերը և հասնել կայուն շահույթների
Ովքեր ձգտում են հասնել անձնակազմի արդյունավետ կառավարման, հասկանալ OTA-ների և վաճառքների ռազմավարությունների ու ոլորտային KPI-ների նշանակությունը
Ինչ է ներառում անհատական վերապատրաստումը
Անհատի կարիքների բացահայտում՝ հարցաշարի կամ ինտերվյուի միջոցով
Ճշգրիտ կառուցված ծրագիր՝ իրագործելի թեմաներով, օրինակ՝
Հյուրերի սպասարկման արվեստ
Վաճառքի ռազմավարություններ (OTA, SMM, Direct Bookings)
Ֆինանսական գրագիտություն հյուրանոցային ոլորտում
Կազմակերպչական արդյունավետություն և օրակարգերի կառավարում
Տնօրինության սկզբունքներ՝ որպես սեփականատեր կամ ղեկավար
Քննական մտածողություն՝ վերլուծության վրա հիմնված որոշումների կայացում
✅ Դասընթացները կարող են լինել առցանց (online) կամ տեղում (on-site)՝ ըստ մասնակցի ժամանակացույցի և տրամադրության։
Ակնկալվող Արդյունքները
✨ Անհատական աճ և վստահություն՝ մասնակիցները ձեռք են բերում հստակություն իրենց գործողությունների, կարիերայի և նպատակի շուրջ
📈 Մրցունակության բարձրացում՝ աշխատաշուկայում և ոլորտում ավելի մեծ վստահություն, ճանաչում և հնարավորություններ
💰 Տնտեսական մտածողության զարգացում՝ սեփական եկամուտի կառավարումից մինչև բիզնես մտածողության ձևավորում
🛠️ Իրական գործիքակազմ և մեթոդներ՝ անմիջապես կիրառելի լուծումներ բիզնեսի խնդիրներին
🤝 Հիմնավորված որոշումներ՝ մասնակցի մեջ ձևավորվում է ղեկավարի մտածելակերպ՝ հիմնված վերլուծության և կանխատեսումների վրա։