Գրանցվեք Արագածոտնի Մարզում կայանալիք որակավորման ծրագրին
TATIOSA Academy-ն՝ ստեղծված 2019 թվականին, հանդիսանում է Հայաստանի առաջին և ամենաազդեցիկ կրթական հարթակներից մեկը՝ բացառապես նվիրված հյուրընկալության ոլորտի զարգացմանը։
Հյուրանոցների և հյուրատների կառավարում
Վերապատրաստված Մասնագետ
ժամ ՝ վերապատրատսում
Մեծ պատվով իրականացնում ենք․ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն վստահեց ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ամենամեծ ոլորտի մասնագիտական որակավորման ծրագիրը TATIOSA Academy-ին, որն առաջին անգամ լինելով, ՀՀ-ում իրականացվում է հյուրընկալության ոլորտի խորացված մասնագիտական վերապատրաստման և որակավորման 36 ժամանոց ծրագիր, որի ավարտին, մասնակիցները կստանան բավարար գիտելիքներ՝ սեփական հյուրատունն ու հյուրանոցն աշխատացնել 5 աստղանի հյուրանոցի տնօրենի և վաճառքի մենեջերի հմտություններով՝ ապահովելով արդյունավետության, եկամտաբերության և շահութաբերության զգալի աճ:
Միևնույն ժամանակ, ծրագրի արդյունքում յուրաքանչյուր մարզում պատրաստվում են բազմաթիվ որակավորում ստացած մասնագետներ՝ ապահովելով մարզերում մասնագետների աշխատաուժ և խթանելով մարզերի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:
✅ Տարածական ընդգրկում․ աշխատում ենք ողջ Հայաստանում՝ Երևանից մինչև ամենահեռավոր մարզերը։
✅ Համակարգված մեթոդաբանություն․ մեր բոլոր դասընթացները հիմնված են միջազգային և տեղական տվյալների վերլուծության վրա։
✅ Ինտենսիվ ծրագրեր՝ իրական արդյունքի հասնելու համար․ մասնակիցների ավելի քան 90%-ը բարելավել է իր բիզնես ցուցանիշները կամ ունեցել է աշխատանքային առաջխաղացում։
✅ Տեխնոլոգիաների ներգրավում․ քայլում ենք ոլորտի թվայնացման առաջատար ուղիներով՝ PMS համակարգեր, CRM, դինամիկ գներ և ավելին։
✅ Հեղինակավոր գործընկերներ․ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե, Booking.com-ի փորձագետներ, տեղական համայնքներ և հյուրանոցներ։
✅ Միջազգային փորձառություն․ TATIOSA Academy-ի փորձագետները ղեկավարել են հյուրանոցներ և հյուրատներ Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։
✅ Տեղայնացված ուսումնական ծրագիր․ մեր դասընթացների ծրագիրը կազմված է Հայաստանի հյուրանոցային շուկայի կարիքներին համապատասխան՝ հիմնվելով նաև միջազգային կառավարման փորձին։
✅ Տվյալահեն կառավարման մոտեցում․ հյուրանոցների վաճառքի կառավարման մեր մեթոդները հիմնված են տվյալների վերլուծության վրա, որոնց մի մասը պարբերաբար հրապարակվում է հանրության համար՝ TATIOSA PRO զեկույցների միջոցով։
Եվ ամենակարևորը, մեր թիմը միևնույն ժամանակ, կառավարում է ՀՀ-ում 50-ից ավել 4 աստղանի հյուրանոցներից սկսած մինչև փոքր հյուրատներ՝ տիրապետելով յուրաքանչյուր բիզնեսի խնդիրներին և դժվարություններին:
TATIOSA-ն գործարկում է TATIOSA QualStaff հարթակը՝ գործատուների համար նախատեսված տվյալների բազա, որտեղ հնարավոր կլինի գտնել վերապատրաստված մասնագետների՝ ըստ մարզի, ստացած դասընթացների և աշխատանքային փորձի։
Օգոստոսի 9-ին ավարտեցինք մեր դասընթացները Շիրակի մարզում
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։ Վստահ ենք՝ ձեր նոր գիտելիքներն ու հմտությունները մեծ ներդրում...
Հուլիսի 31-ին ավարտեցինք մեր դասընթացները Սյունիքի մարզում
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։ Վստահ ենք՝ ձեր նոր գիտելիքներն ու հմտությունները մեծ ներդրում...
TATIOSA PRO-ն տրամադրում է խորացված և մանրամասն վերլուծական զեկույցներ՝ ուղղված բացառապես Հայաստանի հյուրանոցային շուկայի իրական ցուցանիշներին, ոչ թե ընդհանրական հյուրընկալության ոլորտի տվյալներ։
Այս ցուցանիշները հրապարակվում են յուրաքանչյուր ամիս։
Յուրաքանչյուր ամիս ներկայացվող վիճակագրությունը հնարավորություն է տալիս հյուրանոցներին գնահատելու սեփական արդյունքներն ու արդյունավետությունը, ինչպես նաև կանխատեսելու եկամուտները՝ հիմք ընդունելով շուկայի իրատեսական դինամիկան։