Հայաստանի Հանրապետության Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ 2025թ․ իրականացված «Զբոսաշրջության կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում արդյունքների ամփոփման և զբոսաշրջության ոլորտում կրթական համակարգի, աշխատաշուկայի փոխկապակցվածության մակարդակը գնահատելու, ինչպես նաև կրթական ծրագրերի արդիականությունն ու մասնագիտական կրթության համապատասխանությունը ոլորտի ներկայիս պահանջներին ուսումնասիրելու նպատակով կազմվել է հարցաշար։

Հարցման շրջանակում տրամադրված ողջ տեղեկատվությունն ենթակա է խիստ գաղտնիության պահպանման։ Հավաքագրվող տվյալները կմշակվեն բացառապես համախմբված (ագրեգացված) ձևաչափով՝ առանց առանձին պատասխանների պահպանման, նույնականացման կամ օգտագործման։

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի լրացնել հարցումը միայն մեկ անգամ։

Հարցման արդյունքները հասանելի կլինեն առցանց հարթակում՝ ներկայացված բացառապես համախմբված տվյալների տեսքով, որոնք կթարմացվեն ավտոմատ կերպով՝ ամենօրյա պարբերականությամբ։

Սույն հարցաթերթիկը լրացնելով, Դուք համաձայնություն եք տալիս, որ Ձեր տրամադրած պատասխանները ներառվեն ուսումնասիրության տվյալների վերլուծության գործընթացում՝ վերը նշված սկզբունքներին համապատասխան։