ԵՊՀ Պալեանների դահլիճում կայանացավ «Կրթական համակարգի դերը զբոսաշրջության զարգացման գործընթացում» խորագրով պանելային քննարկումը, որի շրջանակում ներկայացվեց ՀՀ զբոսաշրջության 2026–2030 թթ. զարգացման ռազմավարությունը և կրթության դերը դրա իրականացման գործընթացում։ Այնուհետև անցկացվեց երկփուլ պանելային քննարկում՝ ոլորտային մարտահրավերների, կրթություն-մասնավոր հատված համագործակցության, ուսանողների պրակտիկայի կազմակերպման, աշխատաշուկայի պահանջների վերլուծության և կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ առաջարկների ձևակերպմամբ։
Փետրվարի 16-ին, ԵՊՀ Պալեանների դահլիճում կայացած «Կրթական համակարգի դերը զբոսաշրջության զարգացման գործընթացում» խորագրով պանելային քննարկմանը որպես խոսնակ հանդես եկավ նաև «Թաթյոսա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սարօ Թաթյոսը։
Համոզված ենք, որ բիզնեսի և կրթական համակարգի համագործակցությունը լավագույն ճանապարհն է մրցունակ մասնագետների ձևավորման և ոլորտի շարունակական զարգացման համար։
Հպարտ ենք, որ «Թաթիոսա» ՍՊԸ-ն իր ներդրումն ունի ոլորտի ապագա մասնագետների կայացման գործում։
Միջոցառման ավարտին ԵՊՀ-ն մտադրությունների հուշագիր կնքեց «Թաթիոսա» ՍՊԸ-ի և «Դաբլթրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի հետ՝ ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։ Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է կրթության և հյուրանոցային ոլորտի միջև արդյունավետ ու կայուն կապ ձևավորելու ճանապարհին՝ նպատակ ունենալով․
ապահովել ուսանողների մասնագիտական պրակտիկան իրական աշխատանքային միջավայրում,
իրականացնել համատեղ կրթական և մասնագիտական ծրագրեր,
նպաստել ոլորտային փորձի և գիտելիքի փոխանակմանը,
կազմակերպել դասընթացներ, միջոցառումներ և իրազեկման նախաձեռնություններ։
TATIOSA Academy-ի արդյունավետ գործունեությունը շարունակվում է բազմաթիվ համագործակցություններով, դասընթացների և պրակտիկաների կազմակերպմամբ և իրականացմամբ, ինչը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի զբոսաշրջային կրթության որակի կայուն բարձրացման գործում։