Ակադեմիական մեր ծրագրի շրջանակներում ԵՊՀ ուսանողներն արդեն մեկնարկել են իրենց մասնագիտական պրակտիկան TATIOSA -ում։
Այստեղ նրանք գործնականում ծանոթանում են OTA-ներին, առցանց կառավարման հարթակի աշխատանքին և ոլորտի կարևոր նրբություններին։
Պրակտիկան ընթանում է փետրվարի 2-ից մինչև մարտի 13-ը։ Մաղթում ենք մեր ուսանողներին գիտելիքով, փորձով ու նոր հնարավորություններով լի շաբաթներ ։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի բակալավրիատի մասնագիտական պրակտիկայի իրականացում TATIOSA ընկերությունում I շաբաթը 3 անգամ 4 ժամ (ս․թ․ փետրվարի 2-ից մարտի 13-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին)։
Պրակտիկայի ընթացքում, ուսանողները՝ տեղում, իրական հյուրանոցների վրա կիրառում են ձեռք բերված գիտելիքները, բացի այդ, ծանոթանում են տարբեր մարզերի հյուրանոցների և հյուրատների աշխատացնելու տարբերություններին և վաճառք իրականացնելու ռազմավարություններին` ըստ հյուրանոցի/հյուրատան տեսակի։
Պրակտիկան ընթանում է 2 փուլով․
1-ին փուլի ընթացքում ուսանողները ծանոթացել են և շարունակում են գործնականորեն աշխատել ՝ Booking, Airbnb և այլ OTA-ի հետ, ծանոթացել են PMS-ի` ամրագրման կայքերի կառավարման առցանց հարթակի, գործունեությանը և կիրառմանը։
2-րդ փուլի ընթացքում ուսանողները կծանոթանան ամրագրման կայքերում վաճառք իրականացնելու ռազմավարությանը և արդյունավետ կառավարմանը, յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի իսկական գործող հյուրանոց, ուր ուսանողը կիրառելու է 1-ին փուլում ձեռքբերած հմտությունները, տվյալ հյուրանոցի / հյուրատան՝
Վաճառքը կառավարելու
Վաճառքի ռազմավարություն մշակելու
Վաճառքի փաթեթներ կազմելու և OTA-ում հրապարակելու
B2B Վաճառքի ռազմավարություն մշակելու
B2B վաճառքի փաթեթներ կազմելու և ընթացիկ այլ գործունեություններ, որոնք ուղղված հյուրանոցի վաճառքների կառավարմանն ու բարելավմանը: